«Պալմեյրասի» կիսապաշտպան Ռիչարդ Ռիոսը մեկ քայլ հեռու է «Ռոմա» տեղափոխվելուց։
Հռոմեացիները բանավոր համաձայնության են եկել 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի պայմանների շուրջ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը, աշխատավարձը՝ տարեկան 2.6 միլիոն եվրո, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
«Ռոման» պատրաստ է «Պալմեյրասին» վճարել մոտ 23-25 միլիոն եվրո Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի համար։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո։