«Ռեալ Մադրիդի» ձախ պաշտպան Ֆերլան Մենդին համարվում է վաճառքի թեկնածու ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆրանսիացու մրցակից Ֆրան Գարսիան լավ է հանդես գալիս Աշխարհի ակումբային առաջնությունում, իսկ մրցաշարից հետո թիմին կմիանա «Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կարերասը։
RM Confidencial-ի տվյալներով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մեծ է հավանականությունը, որ Մենդին կհեռանա «Ռեալ Մադրիդից», քանի որ նման մրցակցության պայմաններում նրա համար դժվար կլինի մեկնարկային կազմում տեղ գտնել։
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը։
Transfermarkt-ը 30-ամյա կիսապաշտպանի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։