Ռոդրիգոն կարիերան շարունակելու նոր թոփ տարբերակ ունի

«Բավարիան» հետաքրքրված է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի ծառայություններով և պատրաստ է պաշտոնական առաջարկ անել ակումբին։ Այս մասին հայտնել է El Chiringuito-ը։

Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբից բացի, ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։ Նշվում է, որ «Չելսին» կապ է հաստատել Ռոդրիգոյի գործակալի հետ, բայց պաշտոնական առաջարկ չի արել «Ռեալ Մադրիդին»։

«Ռեալի» ղեկավարությունը հայտարարել է, որ չի դիտարկի 80 միլիոն եվրոյից պակաս առաջարկներ։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 54 խաղի, որտեղ խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։