Ջեյդոն Սանչոն մոտ է Իտալիա տեղափոխվելուն

«Մանչեսթեր Յունայթեդի» թևային հարձակվող Ջեյդոն Սանչոն մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Թուրինյան ակումբը համաձայնության է եկել 25-ամյա ֆուտբոլիստի հետ, և «Կարմիր սատանաները» նույնպես պատրաստ են համաձայնել առաջարկին։

Լրագրող Մարկո Ջորդանոյի խոսքով՝ եթե անսպասելի բան չպատահի, տրանսֆերը շուտով կիրականացվի։ Տրանսֆերը «Ծեր Սինյորային» կարժենա մոտ 25 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» հակված է «Պորտուից» ձեռք բերել Ֆրանցիսկո Կոնսեյսաոյին, սակայն նրանք դեռ չեն կարողացել համաձայնության գալ «Դրագոնների» հետ։ Անցյալ մրցաշրջանում Ջեյդոն Սանչոն վարձավճարով խաղացել է «Չելսիում»։