«Ռեալը» որոշում է կայացրել Գոնսալո Գարսիայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել պահել թիմի խոստումնալից հարձակվող Գոնսալո Գարսիային՝ չքննարկելով նրա հնարավոր վարձակալության կամ տրանսֆերի տարբերակները։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում է, որ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն տպավորված է 21-ամյա իսպանացու խաղով և պատրաստ է նրան ներառել թիմի կազմում նույնիսկ այն պարագայում, երբ Կիլիան Մբապեն լիարժեք պատրաստ կլինի մրցաշրջանին։

Գարսիան դիտարկվում է որպես ակումբի ապագայի առանցքային խաղացողներից մեկը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։