Ամառային տրանսֆերային պատուհանը լիարժեք ընթացքի մեջ է, և Եվրոպայի առաջատար ակումբները աշխատում են իրենց կազմերը հզորացնելու ուղղությամբ:
Տրանսֆերային նպատակներից մեկը «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն է, ով քիչ է խաղացել Ակումբային աշխարհի առաջնության խաղերում: Մամուլը Ռոդրիգոյին կապում է մի քանի առաջատար ակումբների հետ: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով լրագրող Գրեհեմ Բեյլիին, «Լիվերպուլը» այն ակումբների շարքում է, որոնք կապ են հաստատել Ռոդրիգոյի ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ռոդրիգոն կարող է լքել «Ռեալ Մադրիդը»՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում խաղալու ցանկության պատճառով: Եթե բրազիլացին քիչ խաղա նոր մրցաշրջանում, Կառլո Անչելոտտին կարող է նրան չհրավիրել հավաքական: