«Ռեալ Մադրիդը» վերսկսել է բանակցությունները «Բենֆիկայի» հետ՝ եզրային պաշտպան Ալվարո Կարերասի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ պորտուգալական ակումբի նախագահ Ռուի Կոստան հայտարարել էր, որ «Լոս Բլանկոսը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ չի արել։
Ըստ աղբյուրի՝ Կարերասի տրանսֆերի գործարքը դեռևս ավարտված չէ, բայց կողմերը մոտեցել են համաձայնության։ Միևնույն ժամանակ, «Արքայական» ակումբը արդեն իսկ լիարժեք համաձայնության է եկել «Բենֆիկայի» պաշտպանի հետ՝ նրա անձնական պայմանագրի պայմանների վերաբերյալ։
Նախորդ մրցաշրջանում Կարերասը մասնակցել է 52 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է չորս գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։