Կարնի Չուկվուեմեկան կարող է մնալ Գերմանիայում

«Չելսիի» կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան, ով վարձավճարով հանդես է գալիս «Բորուսիայում», կարող է շարունակել խաղալ Գերմանիայում, հաղորդում է Talksport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բորուսիան» ցանկանում է երկարաձգել 21-ամյա անգլիացու վարձակալության ժամկետը: Սակայն ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 46 միլիոն եվրո, ինչը բարդացնում է լիարժեք պայմանագրի կնքումը:

Չուկվուեմեկան նախորդ մրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրել է 22 հանդիպում։