«Բավարիան» կրկին հետաքրքրություն է ցուցաբերել «Չելսիի» 27-ամյա հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի նկատմամբ, այն բանից հետո, երբ չկարողացավ պայմանագիր կնքել «Բայերի» նախկին կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի և «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ, հաղորդում է The Athtletic-ը։
Աղբյուրի տվյալներով՝ գերմանական գրանդը առաջին անգամ հետաքրքրվել է ֆրանսիացի ֆուտբոլիստով 2024 թվականին։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 46 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 15 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։