«Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Նենադ Լալատովիչը խոսել է խաղից իր սպասելիքների մասին՝ ընդգծելով թիմի պատրաստվածությունը և մոտիվացիան:
«Մեզ շատ դժվար խաղ է սպասում: Հաշվի առնելով, որ սա և՛ մեր, և՛ նրանց առաջին պաշտոնական խաղն է, հնարավոր չէ ասել, թե որ թիմն է լավագույն մարզավիճակում: Ուրախացնում է թիմում տիրող մթնոլորտը: Ոչ մի ֆուտբոլիստ վնասվածք չունի: Բոլորն անհամբերությամբ սպասում են խաղին:
Բոլորը մոտիվացված են: Ավելի մեծ մոտիվացիա չկա, քան Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում խաղալը: Համոզված եմ, որ խաղացողները կկատարեն իմ բոլոր պահանջները: Պետք է սպասել ագրեսիվ «Բուդուչնոստի»