Ակսել Դիսասին կարող է տեղափոխվել Իսպանիա

«Չելսիի» կենտրոնական պաշտպան Ակսել Դիսասին կարող է տեղափոխվել Իսպանիա։ 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»։

Հուլիսին ֆրանսիացին վերադարձավ «Չելսի», բայց «Ազնվականները» հույսը չեն դնում կենտրոնական պաշտպանի վրա և պատրաստ են վաճառել նրան։ Լրագրող Ֆաբրիս Հոքինսի խոսքով՝ իսպանական «Վիլյառեալը» արդեն կապ է հաստատել Դիսասիի հետ. կողմերը քննարկում են հնարավոր համագործակցությունը։

«Նյուքասլը» և իտալական Սերիա Ա-ի անանուն ներկայացուցիչները նույնպես հետևում են իրավիճակին։ «Չելսին» Ակսել Դիսասիի համար պահանջում է մոտ 30 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնցիների հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։