«Նոան» հրապարակել է թիմի ամբողջական հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում կայանալիք հանդիպման համար, որի մրցակիցը կլինի Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստը»։

««Նոայի» ամբողջական հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար՝ A և B ցուցակները միասին
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմի պաշտպան Սերգեյ Մուրադյանն արդեն B ցուցակի ֆուտբոլիստ է, քանի որ նա UEFA չափանիշներով այսուհետ համարվում է մեր ակումբում մարզված երիտասարդ ֆուտբոլիստ: Առա՛ջ, «Նոա», առա՛ջ»։ Ասվում է ակումբի մամուլի ծառայության հրապարակման մեջ։