Մարկ Գեհին կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբ

Անգլիայի հավաքականի և «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհին կարող է հայտնվել Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում, հաղորդում է Give me Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» հետաքրքրված է խաղացողի հետ պայմանագիր կնքելով։ «Կաչաղակները» կփորձեն առաջ անցնել մրցակիցներից և հաղթել 24-ամյա խաղացողի համար պայքարում։

Մարկի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա կեսերը։ Անցյալ մրցաշրջանում Գեհին մասնակցել է 44 խաղի, խփել երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Անգլիացի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։