Թիերի Անրի․ «Նա պատմության լավագույն մարզիչն է»

Ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրին, ով հանդես է եկել թե՛ Լոնդոնի «Արսենալի», թե՛ «Բարսելոնայի» կազմում, բարձր է գնահատել Պեպ Գվարդիոլայի դերն իր կարիերայում՝ նրան անվանելով բոլոր ժամանակների լավագույն մարզիչ։

«Արսեն Վենգերը բացեց իմ միտքը, իսկ Գվարդիոլան՝ աչքերս։ Երբ խաղում էի «Բարսելոնայում», մենք բոլորս հստակ գիտեինք՝ ինչ անել։ Ամեն մանրուք կարևոր էր։ Նա վերահսկում էր ամեն ինչ։ Եվ մտածում էիր՝ «Սա երկար չի տևի»։ Բայց նա միշտ ճիշտ էր։ Եվ ամեն անգամ հաջողության էր հասնում։

Եթե մի բան կարող եմ ասել Պեպի մասին, ապա դա այն է, որ նա պատմության լավագույն մարզիչն է», – Անրիի խոսքերը մեջբերում է Give Me Sport-ը։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան ներկայումս գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»։ Իր մարզչական կարիերայի ընթացքում նա երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան՝ երկուսը՝ «Բարսելոնայի», մեկը՝ «Սիթիի» հետ։