«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը սկզբունքային համաձայնության է եկել «Բավարիայի» հետ պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները այժմ անմիջապես կսկսեն բանակցություններ «Լիվերպուլի» հետ՝ տրանսֆերի մանրամասները պաշտոնականացնելու և տրանսֆերի արժեքը համաձայնեցնելու համար։
Նշվում է, որ «Բարսելոնան» նույնպես հետաքրքրված է կոլումբիացի հարձակվողով, ինչը նրան դարձնում է գլխավոր տրանսֆերային նպատակ՝ «Ատլետիկից» Նիկո Ուիլյամսի հետ գործարքի խզումից հետո։
2024/2025 մրցաշրջանում հարձակվողը «մերսիսայդցիների» կազմում անցկացրել է 50 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։