Մարկո Վերատին նոր ակումբ ունի

Իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին դարձել է «Ալ-Դուհայիլի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը չի նշվում։

«Այս գործարքը թիմի համար հզոր լրացում է նոր մրցաշրջանից առաջ», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Վերատին նախկինում երկու մրցաշրջան անցկացրել է մեկ այլ կատարյան ակումբում՝ «Ալ-Արաբիում», որը նա լքել է որպես ազատ գործակալի կարգավիճակով: