Ֆրանսիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն հետ է վերցրել դատախազությանը տված իր հայտարարությունը իր նախկին ակումբ ՊՍԺ-ի վերաբերյալ:
Ըստ L’Équipe-ի՝ ֆուտբոլիստը այս որոշումը կայացրել է՝ իր մարզական կյանքին կենտրոնանալու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալ Մադրիդի» հարձակվողը բողոք էր ներկայացրել ՊՍԺ-ի դեմ՝ բարոյական ոտնձգությունների վերաբերյալ: Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել այս գործով:
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Մբապպեն բողոք է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ դեռևս 2025 թվականի մայիսին: Նա բողոքել է բարոյական ոտնձգությունների և ակումբի կողմից 2023 թվականին իրականացված ոտնձգությունների մասին:
Նշվում է, որ Մբապպեի բողոքարկումը ՊՍԺ-ի դեմ՝ չվճարված 55 միլիոն եվրոյի և բոնուսների վերադարձման վերաբերյալ, դեռևս ընթացքի մեջ է: