«Վալենսիայի» 22-ամյա կենտրոնական կիսապաշտպան Խավի Գուերան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Calciomercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» պատրաստ են հաղթել իտալական «Միլանին», որը նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստի տրանսֆերով ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 25 միլիոն եվրո:
Իսպանացու պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 36 խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։