Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, թե երբ Լուկա Մոդրիչը կմիանա «Միլանին»

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաստատել է, որ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կշարունակի իր կարիերան իտալական ակումբում։

«Մենք սպասում ենք, որ Լուկան կմիանա մեզ օգոստոսին», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մոդրիչն այժմ խաղում է «Ռեալ Մադրիդի» կազմում՝ մասնակցելով Աշխարհի ակումբային առաջնությանը։

39-ամյա խորվաթը մրցաշարից հետո կհեռանա ակումբից։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 62 խաղ, խփել չորս գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։