«Ինտեր Մայամին» փորձում է կատարել Լիոնել Մեսսիի խնդրանքը

«Ինտեր Մայամին» աշխատում է իր կազմը հզորացնելու ուղղությամբ:

Ինչպես հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, MLS- ակումբն արդեն բանակցություններ է սկսել «Ատլետիկոյի» հետ կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլի շուրջ:

Ռոմանոն ընդգծում է, որ «Ինտեր Մայամին» մեծ ցանկություն ունի տրանսֆերն իրականացնելու, և Դե Պոլը դարձել է ակումբի գլխավոր նպատակը: Ֆուտբոլիստն ինքը բաց է տրանսֆերի համար:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Լիոնել Մեսսին խնդրել է «Ինտեր Մայամիին» պայմանագիր կնքել Ռոդրիգո դե Պոլի հետ: Ֆուտբոլիստները միասին խաղում են Արգենտինայի հավաքականում: Դե Պոլը 31 տարեկան է: Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստին գնահատում են 25 միլիոն եվրո: