Մեհդի Թարեմին, ինչպես սպասվում է, առաջիկա օրերին կմեկնի Իրանից, որտեղ նա արգելափակված էր Իրանին հասցրած ավիոհարվածներից հետո տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով։ Սկզբում նա Թեհրանում էր, ապա տեղափոխվեց իր հայրենի քաղաք, բայց այժմ Իրանի հետ օդային հաղորդակցությունը աստիճանաբար վերականգնվում է։
TasnimNews-ի լրագրող Հաթամ Շիրալիզադեի խոսքով՝ Թարեմին կկարողանա վերադառնալ Իտալիա հաջորդ շաբաթ։ Սակայն ոչ թե հուլիսի 20-ին, ինչպես նախկինում հաղորդվել էր, այլ մի փոքր ավելի ուշ։ «Ինտերը» նրան սպասում է Ապիանո Ջենտիլեի բազայում, որտեղ Քրիստիան Կիվուի գլխավորությամբ կսկսվեն նախամրցաշրջանային մարզումները։
Հարձակվողի Իտալիա վերադառնալուց հետո ակումբը պետք է որոշի նրա ապագան։ Անցած մրցաշրջանը Թարեմիի համար «Ինտերում» անորոշ էր, և այժմ նա այն ֆուտբոլիստների ցուցակում է, որոնք կարող են լքել թիմը այս ամռանը։