«Միլանի» երկրպագուները հրաժարվել են ներկա լինել թիմի առաջին մարզմանը

Curva Sud-ը`«Միլանի» երկրպագուների խումբը  երկրորդ տարին անընդմեջ բաց կթողնի «Միլանի» մարզական հավաքի մեկնարկը

«Միլանի» գլխավոր երկրպագուների խումբը՝ Curva Sud-ը, հայտարարել է, որ չի լինի Միլանելլոյում թիմի նախամրցաշրջանային հավաքի պաշտոնական մեկնարկին, որը տեղի կունենա երկուշաբթի օրը։

Ուլտրաները այս մասին հայտնել են իրենց Instagram-ում. «Curva Sud-ը վաղը չի լինի Միլանելլոյի մարզական հավաքում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր երեկ եկել էին պարզապես ողջունելու, գարեջուր խմելու, միլանիզմ շնչելու և մարզադաշտում վաղուց արգելված պաստառներն ու դրոշները տեսնելու… Avanti Ultras, Avanti Milanisti!»

Հիշեցնենք, որ Curva Sud-ը նմանատիպ որոշում էր կայացրել մեկ տարի առաջ, երբ «Միլանը» գլխավորում էր Պաուլո Ֆոնսեկան։
Այժմ թիմի առաջին մարզական հավաքը կանցկացվի Մասիմիլիանո Ալեգրիի ղեկավարությամբ. նրա վերադարձը կսկսվի երեկոյան մարզումով։