«Բարսելոնան» որոշում է կայացրել Դենզել Դյումֆրիսի տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնան» չի պլանավորում պայմանագիր կնքել 29-ամյա «Ինտերի» աջ պաշտպան Դենզել Դյումֆրիսի հետ։

Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները չեն քննարկում պաշտպանության աջ եզրի խաղացողներ ձեռք բերելու հնարավորությունը։ Ժյուլ Կունդեն մնում է հիմնական աջ պաշտպանը։

Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նույնպես վստահում է Հեկտոր Ֆորտին և հավատում է ֆուտբոլիստի առաջընթացին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դյումֆրիսը կարող է լքել «Ինտերը» 25 միլիոն եվրոյի դիմաց մինչև հուլիսի 15-ը։

Նախորդ մրցաշրջանում Դյումֆրիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ՝ խփելով 11 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։