Թեո Էրնանդեսը լքում է «Միլանը»

«Միլանը» և «Ալ-Հիլալը» լիովին համաձայնության են եկել ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերի հարցում, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը գտնվում է ստորագրման փուլում։ «Միլանը» Էրնանդեսի համար կստանա 25 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը կստորագրի պայմանագիրը առաջիկա օրերին։

Նախորդ մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է բոլոր մրցաշարերի 49 խաղի, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։