«Յուվենտուսը» մեկ քայլ հեռու է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի ավարտից։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վճռորոշ բանակցություններ կարող են տեղի ունենալ առաջիկա օրերին, որտեղ կքննարկվեն գործարքի մանրամասները։
Նշվում է, որ թուրինյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է մինչև 2029 թվականը նախատեսված պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով գումարած բոնուսներ՝ մինչև 2030 թվականը երկարաձգելու հնարավորությամբ։
Ջեյդոն Սանչոն անցած մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է Լոնդոնի «Չելսիում»։ Բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 42 խաղում անգլիացին խփել է հինգ գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Սանչոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։