Վիտինյան կարող է տեղափոխվել Լա Լիգա

ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Վիտինյան կարող է Ֆրանսիայի առաջնությունից տեղափոխվել իսպանական Լա Լիգա։

Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»։ Թիմի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պորտուգալացուն տեսնում է որպես խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխարինող։

Վիտինյայի համար «սերուցքայինները» պատրաստ են հրաժարվել թիմի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայից և ՊՍԺ-ին վճարել 100 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն, իր հերթին, չի ցանկանում բաց թողնել պորտուգալացուն։

Կիսապաշտպանը պայմանագիր ունի փարիզցիների հետ մինչև 2027 թվականի կեսերը։