Հարձակվող Վիկտոր Օսիմհենը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Corriere dello Sport տվյալներով՝ 26-ամյա նիգերիացին ցանկանում է շարունակել խաղալ «Գալաթասարայում»։ Օսիմհենը մերժել է «Ալ-Հիլալի» առաջարկը՝ մեկ մրցաշրջանի համար 40 միլիոն եվրո աշխատավարձով։ Նիգերիացի հարձակվողը վճռականորեն տրամադրված է շարունակել խաղալ Եվրոպայում։
2024/2025 մրցաշրջանում Օսիմհենը վարձավճարով խաղացել է «Գալաթասարայում»։ Ֆուտբոլիստին գնելու համար թուրքական ակումբը պետք է «Նապոլիին» վճարի 75 միլիոն եվրո։