«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կոչ է արել սաուդյան ակումբին մրցակցել Լոնդոնի «Արսենալի» հետ «Ռեալ Մադրիդի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոյի համար, հաղորդում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ 40-ամյա հարձակվողը կոչ է արել «Ալ-Նասրին» հրաժարվել «Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելիին ձեռք բերելու մտքից և կենտրոնանալ մեկ այլ բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի վրա։
Նշվում է, որ Ժորժե Ժեզուշի՝ «Ալ Նասրի» նոր գլխավոր մարզիչ նշանակմամբ, Ռոնալդուն ցանկանում է թիմում տեսնել լավագույն ֆուտբոլիստների, ովքեր կարող են լրջորեն մրցակցել «Ալ-Նասրի» հետ գավաթների համար։
Ռոդրիգոն, ինչպես սպասվում է, կհեռանա «Ռեալից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ հաշվի առնելով Խաբի Ալոնսոյի վերջերս նշանակվելուց հետո Աշխարհի ակումբային առաջնությունում նրա ստացած սահմանափակ խաղաժամանակը։