«Բարսելոնան» բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգերի հետ

«Բարսելոնան» վերսկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլատենբերգը։

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» փորձում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել հարձակման եզրը և փնտրում է այդ դիրքի համար ֆուտբոլիստի, քանի որ Նիկո Ուիլյամսի հետ բանակցությունները ձախողվել են։

Ակումբը սկզբում հետաքրքրված էր «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասով, սակայն այս տրանսֆերը, ինչպես նշում է աղբյուրը, քիչ հավանական է։ Դրա հետ կապված՝ ակումբը վերսկսել է բանակցությունները անգլիացու հետ։

Մարկուս Ռեշֆորդն հայտարարել է, որ մտադիր է ամռանը լքել «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականը։