Թոմաս Մյուլերը պատասխանել է «Բավարիայի» հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ հարցին

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը պատասխանել է «Բավարիայի» հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ հարցին։

Նման խոսակցության պատճառը Ջամալ Մուսիալայի լուրջ վնասվածքն էր. 22-ամյա հարձակողական կիսապաշտպանը բաց կթողնի չորսից հինգ ամիս՝ ՊՍԺ-ի դեմ Ակումբային աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ խաղում ստացած ֆիբուլայի կոտրվածքի պատճառով։

Մյուլլերի պայմանագիրը լրանում է, և պարիզցիների հետ պարտված խաղը (0:2), ըստ երևույթին, վերջինը կլինի մյունխենյան ակումբում, սակայն մամուլը ենթադրել է, որ «Բավարիան» կարող է շտապ կարճաժամկետ պայմանագիր առաջարկել վետերանին՝ Մուսիալայի վնասվածքի պատճառով։

«Ես հասկանում եմ, թե ինչու եք այս հարցը տալիս, բայց անկեղծ ասած, դա ինձ մի փոքր անհանգստացնում է», – պատասխանել է Մյուլերը DAZN-ին տված հարցազրույցում։ 35-ամյա հարձակվողը «Բավարիայի» գույներով հանդես է եկել իր կարիերայի սկզբից։