Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Դին Հոյսենը հրապարակային կերպով ներողություն է խնդրել Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպման (3:2) ավարտին ստացած կարմիր քարտի համար։
Հոյսենը խաղից հեռացվել է հավելյալ ժամանակի՝ 90+6-րդ րոպեին։ Իսպանացի ֆուտբոլիստը իր արարքը մեկնաբանել է սոցիալական ցանցում.
«Այսօր ամբողջ թիմը հիանալի խաղ ցուցադրեց։ Ներողություն եմ խնդրում հեռացման համար և այն բանի համար, որ չեմ կարող օգնել թիմին հաջորդ խաղում։ Առաջ, Մադրիդ», – գրել է նա։
Պաշտպանի որակազրկման հետևանքով նա չի կարող մասնակցել հուլիսի 9-ին կայանալիք կիսաեզրափակչին, որտեղ «Ռեալը» կմրցի ՊՍԺ-ի հետ։