«Լիվերպուլը» հետաձգել է թիմի նախամրցաշրջանային մարզումների մեկնարկը

«Լիվերպուլը» հետաձգել է թիմի նախամրցաշրջանային մարզումների մեկնարկը, հաղորդում է The Independent-ը։

Այս որոշումը կայացվել է թիմի հարձակվող Դիոգո Ժոտայի ողբերգական մահվան պատճառով, որը մահացել էր հուլիսի 3-ին ավտովթարի հետևանքով։ Սկզբում նախատեսված էր, որ խաղացողների առաջին խումբը կսկսի աշխատանքը բազայում հուլիսի 4-ին, իսկ լիարժեք մարզումները պետք է սկսվեին հուլիսի 8-ին։

Սակայն, հուղարկավորությունից հետո, որը տեղի ունեցավ հուլիսի 5-ին, ամսաթվերը տեղափոխվեցին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը Ժոտայի ընտանիքին կվճարի գործող պայմանագրով մնացած ամբողջ գումարը։ Դիոգոն «Մերսիսայդների» կազմում խաղում է8 2020 թվականից։