Լոնդոնի «Արսենալի» երիտասարդ անգլիացի կիսապաշտպան Իթան Նվաներիին «Չելսիի» տեսադաշտում է։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» կոնկրետ քայլեր կձեռնարկի 18-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար միայն այն դեպքում, եթե Նվաներիին չհաջողվի երկարաձգել «զինագործների» հետ գործող պայմանագիրը, որը լրանում է հաջորդ ամռանը։
Անցյալ մրցաշրջանում Նվաներին խաղադաշտում անցկացրել է 37 խաղ բոլոր հնարավոր ակումբային մրցաշարերում, խփել է 9 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։