Տրենտ Ալեքսանդր-Արնոլդ․ «Հենց նրանք են աշխարհի լավագույն կիսապաշտպանները»

«Ռեալ Մադրիդի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը լրագրողների հետ զրուցել է ակումբային աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում «Բորուսիայի» նկատմամբ տարած 3-2 հաշվով հաղթանակից հետո։

Անգլիացին օգնեց «Լոս Բլանկոսին» ապահովել կիսաեզրափակչի ուղեգիր՝ խաղալով մինչև 67-րդ րոպեն և կատարելով գոլային փոխանցում։

«Բելինգհեմ՞։ Ջուդը աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է, եթե ոչ լավագույնը, և հաճելի է նրա հետ խաղալ։ Կարծում եմ՝ նա և Ֆեդեն [Վալվերդեն] պայքարում են լավագույնի կոչման համար։ Հենց նրանք են աշխարհի լավագույն կիսապաշտպանները», – ասել է Տրենտը։

աԱլեքսանդր-Արնոլդը «Ռեալ» է տեղափոխվել հունիսին «Լիվերպուլից», որտեղ խաղացել է իր կարիերայի հենց սկզբից։