«Վեսթ Հեմը» պատասխանել է «Թոթենհեմի» տրանսֆերային առաջակին

«Վեսթ Հեմը» մերժել է «Թոթենհեմի» առաջարկը Մոհամեդ Կուդուսի վերաբերյալ:

«Թոթենհեմը» պատրաստ էր վճարել 50 միլիոն ֆունտ (58 միլիոն եվրո) 24-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն «Մուրճերը» գոհ չէին պայմաններից, ըստ հեղինակավոր ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնի: «Չելսին» նույնպես հետաքրքրված է Կուդուսով, սակայն գանացին նախընտրում է «Թոթենհեմ» տեղափոխվելու տարբերակը՝ 2023 թվականին «Ազնվականների» հետ անհաջող բանակցությունների պատճառով:

Ակնկալվում է, որ «Թոթենհեմը» կշարունակի բանակցությունները Մոհամեդ Կուդուսի շուրջ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Վեսթ Հեմը» մտադիր է մոտ 70 միլիոն եվրո վաստակել խաղացողի վաճառքից։