FIFA Club World Cup. «Ֆլումինենսեն» հաղթեց «Ալ-Հիլալին» 🎥

Ակումբային աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում «Ֆլումինենսեն» հաղթեց «Ալ-Հիլալին»։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։

Խաղիհաշիվը բրազիլական թիմի կազմում բացեց Մատեուս Մարտինելլին, որին պատասխանեց արաբական թիմի ֆուտբոլիստ Մարկոս Լեոնարդոն։

«Ֆլումինենսեն» խաղի 70-րդ րոպեին Հերկուլեսի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, և հետագայում այլևս գոլեր չգրանցվեցին։

Բրազիլական ակումբւ 1/2 եզրափակչում կմրցի «Չելսի» – «Պալմեյրաս» զույգի հաղթողի հետ։