Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Fichajes-ի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։

Աղբյուրի տվյալներով՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Տեր Շտեգենին դիտարկում է որպես Էդերսոնի հավանական փոխարինող՝ վերջինիս հնարավոր տեղափոխության պարագայում։

Անցած մրցաշրջանում գերմանացի դարպասապահը անցկացրել է ընդամենը 11 խաղ՝ ծնկի վնասվածքի պատճառով։ Տեր Շտեգենը «Բարսելոնայում» է 2014 թվականից և ներկայումս հանդիսանում է թիմի առաջին ավագը։

Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև 2028 թվականի հունիսը, իսկ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվր