«Միլանի» նորեկը կիսվել է իր տպավորություններով Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սամուելե Ռիչին «Միլան» տեղափոխությունից հետո կիսվել է իր տպավորություններով:
«Ես երբեք այսքան հաճելիորեն լարված չեմ եղել, որքան վերջին մի քանի օրերի ընթացքում։ Սա մեծ պատիվ է ինձ համար, քանի որ մենք բոլորս գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում «Միլանը»։
Սպասելիքները նույնպես մեծ են։ Սա կարևոր տարի է, և ես կանեմ ամեն ինչ՝ «Միլանի» կողմից ինձ տրված վստահությունը արդարացնելու համար։ Հիշեցնենք,որ ֆուտբոլիստի համար «Տորինոն» կստանա 25 միլոն եվրո՝ ներառյալ բոնուսները: