Լուիս Սուարեսը մոտ է «Ինտեր Մայամիից» հեռանալուն

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը կհեռանա ակումբից պայմանագրի ավարտից հետո, հաղորդում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2025 թվականի վերջը:

38-ամյա ֆուտբոլիստի ապագան դեռևս անհայտ է: Սուարեսն ունի երկու տարբերակ՝ ավարտել կարիերան կամ վերադառնալ Ուրուգվայ:

Սուարեսը միացել է «Ինտեր Մայամիին» 2024 թվականի հունվարին և այդ ժամանակվանից ի վեր ակումբի կազմում անցկացրել է 62 խաղ, խփել 34 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։