Իտալական թոփ ակումբը հետաքրքրված է Վրաստանի հավաքականի հարձակվողով

«Ռոման» պլանավորում է պայմանագիր կնքել «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեի հետ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբը պլանավորում է 24-ամյա վրացիի համար առաջարկել 18 միլիոն եվրո և լրացուցիչ վճարումներ։ «Լիոնը» մտադիր է հարձակվողի համար ստանալ 20 միլիոն եվրո։

Ավելի վաղ ֆուտբոլիստով հետաքրքրված էին «Սանդերլենդը» և «Այնտրախտը»։

2024/25 մրցաշրջանում Միկաուտաձեն «Լիոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում խփել է 17 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։