ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Լրագրող Սեբաստիան Վիդալի խոսքով՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը»։
Նշվում է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է իսպանացուն պահել թիմում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է արագացնել բանակցությունները՝ «Ալ-Նասրից» առաջ անցնելու համար, որը պատրաստվում է խոշոր առաջարկ անել փարիզյան թիմին։
Ֆաբիան Ռուիսը ՊՍԺ-ում խաղում է 2022 թվականից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 58 խաղ, խփել վեց գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։