«Բավարիան» հետաձգել է Նիկ Վոլտեմադեի տրանսֆերի բանակցությունները

«Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադեի «Բավարիա» տեղափոխության վերաբերյալ բանակցությունները դադարեցվել են։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ մի քանի հեռախոսազրույցներից հետո «Բավարիան» և «Շտուտգարտը» համաձայնել են հետաձգել 23-ամյա գերմանացու տեղափոխության վերաբերյալ բանակցությունները մինչև Աշխարհի ակումբային առաջնության ավարտը։

2024/25 մրցաշրջանում Վոլտեմադեն մասնակցել է 33 խաղի՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, խփել է 17 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերը «Բավարիային» կարող է արժենալ 60-70 միլիոն եվրո։