Խորվաթ վինգերը տեղափոխվեց «Նոա»

Խորվաթ վինգեր Մարինա Յակոլիշը համալրել է «Նոայի» կազմը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ ֆրանսիական «Անժեն», ավստրիական «Ադմիրա Վակերը», խորվաթական «Հայդուկը» և ավստրալական «Մելբուրն Սիթին»։

28-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն Ավստրալիայի «Մաքարթուր» թիմն էր, որտեղից «Նոա» է տեղափոխվել տրանսֆերային համաձայնագրով:

Ֆուտբոլիստի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։ Յակոլիշը կկրի 47 համարի մարզաշապիկը: