«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է բրազիլացի պաշտպանի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ֆլամենգոյի» պաշտպան Ուեսլիի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փնտրում է պաշտպանության աջ եզրում ֆուտբոլիստի։

21-ամյա բրազիլացին համապատասխանում է բոլոր չափանիշներին։ «Ռոման» նախկինում հետաքրքրություն էր ցուցաբերել ֆուտբոլիստի նկատմամբ, և այժմ փորձում է արագացնել բանակցությունները «Ֆլամենգոյի» հետ։

2024/25 մրցաշրջանում Ուեսլին «Ֆլամենգոյի» կազմում անցկացրած 25 խաղում խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը բրազիլական ակումբի հետ լրանում է 2028 թվականի դեկտեմբերի 31-ին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։