Անդրեաս Քրիստենսենը մեկ նպատակ ունի «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը վաղաժամ ավարտել է իր արձակուրդը և վերադարձել մարզումների։ Այս մասին հայտնում է լրագրող Մարիո Ռիոսը։

Ըստ աղբյուրի՝ երկու օր առաջ ֆուտբոլիստը անցկացրել է իր առաջին անհատական ​​մարզումը:

Դանիացու նպատակն է հուլիսի 13-ին, երբ կսկսվեն նախամրցաշրջանային մարզումները, հասնել օպտիմալ մարզավիճակի և պայքարել մեկնարկային կազմում տեղի համար՝ դժվարին նախորդ մրցաշրջանից հետո:

Ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում ընդամենը վեց հանդիպում է անցկացրել և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։