Պոլ Պոգբան պատմել է, որ Կիլիան Մբապպեի հետ քննարկել է «Մոնակո» տեղափոխությունը

«Մոնակոյի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ իր տեղափոխությունը ֆրանսիական ակումբ քննարկել է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեի հետ։

«Իհարկե, ես հասցրել եմ խոսել Կիլիան Մբապպեի, ինչպես նաև Բենջամին Մենդիի և Ժեֆրուա Կոնդոգբիայի հետ, որոնք նախկինում խաղացել են «Մոնակոյում»։

Նրանք ինձ հաստատեցին, որ «Մոնակոն» բարձրակարգ ակումբ է, ինչպես նաև նշեցին բարձր կենսամակարդակը և ջերմորեն խոսեցին ակումբի աշխատակիցների մասին», – Պոգբայի խոսքերն է մեջբերում «Մոնակոյի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան նախկինում խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենտուսի» կազմում, նա Եվրոպա Լիգայի հաղթող է, Իտալիայի քառակի չեմպիոն, Իտալիայի գավաթի երկակի հաղթող և Իտալիայի Սուպերգավաթի եռակի հաղթող։ Ֆրանսիայի հավաքականի կազմում Պոգբան 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն: