«Նապոլին» ակտիվացրել է 29-ամյա կամերունցի կիսապաշտպան Անդրե Զամբո Անգիսայի պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ նեապոլական ակումբի և աֆրիկացի կիսապաշտպանի միջև պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսը։
Անդրե Զամբո Անգիսան «Նապոլի» է տեղափոխվել անգլիական «Ֆուլհեմից» 2022 թվականի ամռանը:
2024/2025 մրցաշրջանում ֆուտբոլիստը իտալական ակումբի կազմում անցկացրել է 37 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է վեց գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։