«Ինտերի» դարպասապահ Յան Զոմմերը կարող է շարունակել իր կարիերան Թուրքիայում։
Sports Digitale-ի տվյալներով՝ «Գալաթասարայը» ցանկանում է պայմանագիր կնքել «Ինտերի» հետ՝ գնելով կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուին և Յամ Զոմմերին։
Հիշեցնենք, որ շվեյցարացի դարպասապահը «Ինտեր» է տեղափոխվել 2023 թվականին Մյունխենի «Բավարիայից» 7 միլիոն եվրոյի դիմաց:
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: