«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն և ակումբի ղեկավարությունը չեն բացառում, որ հարձակվող Ռոդրիգոն այս ամռանը կհեռանա թիմից, հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը չի խոչընդոտի 24-ամյա ֆուտբոլիստին, եթե նա ցանկանա հեռանալ։ Ռոդրիգոյի ներկայացուցիչները դժգոհ են ֆուտբոլիստի ներկայիս իրավիճակից «Ռեալում»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալը» պատրաստ է բրազիլացու համար վճարել 80 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Ռոդրիգոն անցկացրել է 51 խաղ, խփել 14 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։