«Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել «Նոթինգհեմ Ֆորեստի» հարձակվող Էնթոնի Էլանգային, հաղորդում է Goal-ը:
Ըստ աղբյուրի՝ 23-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 64 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 խաղ, խփել է վեց գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։